Անգլիական «Լիվերպուլը» երեկ հաղթեց «Բորնմուտին»՝ չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Այս խաղում թիմի կազմում իր նորամուտը նշեց Քոնոր Բրեդլին։ Խաղից հետո պաշտպանը մեկնաբանել է իր նորամուտը.
«Հիանալի թիմային ելույթ, չնայած դժվարին մարզադաշտին: Չորս գոլ խփեցինք, բաց չթողեցինք, երեք արժանի միավոր։
Ես սպասում էի իմ դեբյուտին հինգ տարի, և հիմա շատ հպարտ եմ, որ դա տեղի ունեցավ»,- Բրեդլիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Անգլիայի առաջնության հաջորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին»։