Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 5։0 հաշվով։
Տանտերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ պաշտպան Գաբրիելը։ 59-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Լեանդրո Տրոսարը։ Հանդիպման վերջնամասում 2 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին։
«Արսենալն» ընդհատեց պարտությունների շարքը և 43 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Նույնքան միավոր ունի «Ասթոն Վիլլան», որը 4-րդն է և «Մանչեսթեր Սթին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել ու 2-րդ տեղում է։
«Քրիսթալ Փելասը» 21 միավորով 14-րդ տեղում է։