Ամռանը «Վալենսիան» նախատեսում է պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Խոսե Կալիեխոնի հետ: Իսպանական ակումբը պատրաստ է երկու տարվա պայմանագիր առաջարկել 33-ամյա հարձակվողին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» չի կարող համաձայնեցնել նոր պայմանագիրը իսպանացի ֆուտբոլիստի հետ: Ներկայիս պայմանագիրը լրանում է այս ամռանը:
Իր հերթին իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան հայտնվել է «Նապոլիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Corriere dello Sport-ը: Ֆրանսիացի 23-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Խոսե Կալիեխոնի փոխարինող, ով ամռանը ցանկանում է լքել ակումբը: