ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդում Հայաստանի հավաքականն ընդունել է Վրաստանի ընտրանուն և հաղթեց 3-1 հաշվով։
Առաջին կեսում մեր թիմից հանդիպման հաշիվը բացեց Գարեգին Մաշումյանը, ապա մրցակիցը հավասարեցրեց այն ու թիմերն ընդմիջման գնացին ոչ-ոքիով։
Երկրորդ կեսում Վլադիմիր Սանոսյանը կրկին առաջ մղեց մեր թիմին, ապա Ռոդրիգինյոն հաշիվը դարձրեց 3-1՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։