Անգլիայի Պրեիեր լիգայի 16-րդ տուրում «Ասթոն Վիլլան» հյուրընկալել էր «Արսենալին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Միակ գոլը 7-րդ րոպեին խփեց բիրմինգեմյան թիմի ավագ Ջոն Մաքգինը։
«Ասթոն Վիլլան» 35 միավորով 3-րդ տեղում է։ «Արսենալը» 36 միավորով երկրորդն է։ Առաջատար է «Լիվերպուլը», որն իր ակտիվում ունի 37 միավոր։