«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ կատալոնական ակումբը պայմանագիր չի կնքի դարպասապահի հետ, որը կփոխարինի «Բլաուգրանայի»՝ վնասվածք ստացած դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին։
«Տեր Շտեգենին փոխարինող դարպասապա՞հ գնել: Ոչ, մենք դա չենք անի: Մենք վստահ ենք մեր ունեցած խաղացողների վրա, իսկ Ինյակի Պենյան շատ բարձր մակարդակով է խաղում։
Մենք նույնպես հավատում ենք, որ տեր Շտեգենը շուտով կվերադառնա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ տեր Շտեգենը անորոշ ժամանակով լքել է «Բարսելոնայի» կազմը, քանի որ ապաքինվում է մեջքի ստորին հատվածի վիրահատությունից հետո:
Պենյան «Բարսելոնայի» համակարգում է 2012 թվականից։