Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող է ուսի վիրահատության ենթարկվել։
«Նա պետք է հոգ տանի ուսի մասին: Դա չի խանգարում նրան, բայց վիրահատություն կպահանջվի։ Այնուամենյանիվ, այս պահին նման վիրահատությունը բացառված է, սակայն նրա ուսը շատ զգայուն է։ Եթե դա կրկնվի, ապա գուցե վիրահատություն պետք լինի»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Բելինգհեմը ուսի վնասվածք էր ստացել, որից ապաքինվել էր ամսվա վերջին Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ այս վնասվածքի պատճառով անգլիացի կիսապաշտպանը ստիպված է եղել խաղալ ցավերով։