Դեկտեմբերի 3-ին և 4-ին կկայանան բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերը:
Հիշեցնենք՝ Հայաստանը եզրափակչի 9 մասնակից ունի:
Վաղը ռինգ դուրս կգա հայ 3 բռնցքանարտիկ: Մրցումները կմեկնարկեն Ժամը 17:00-ից:
Վաղարշակ Քեյանը եզրափակչում կմենամարտի IBA-ի դրոշի ներքո հանդես եկող Էմալ Համդամի հետ, Արեն Խառատյանը՝ Ղրղզստանի ներկայացուցիչ Ամանտուր Ձումանի հետ, իսկ Սամվել Սիրամարգյանի մրցակիցը կլինի լեհ Պավել Ուրբանսկին:
Եվս 6 բռնցքամարտիկ պատանեկան ԱԱ-ի չեմպիոնության համար կպայքարեն դեկտեմբերի 4-ին: Մրցումները կմեկնարկեն ժամը 15:00-ից:
Առնո Դարչինյանը եզրափակչում կմենամարտի ռուս Իսլամ Մագոմեդովի հետ, Հեղինե Պետրոսյանի մրցակիցը կլինի հնդիկ Պայալ Պայալը, Տիգրան Հովսեփյանի մրցակիցը կլինի բուլղարացի Յանկով Անգել Դիմիտրովը, Անդրանիկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի ուզբեկ Ֆիրուզջոն Սադուլաևը, Արգիշտի Հակոբյանինը՝ բուլղարացի Իվան Սինիակը, իսկ Ալբերտ Հարությունյանը կմենամարտի Հնդկաստանի ներկայացուցիչ Սահիլ Սահիլի հետ: