«Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է իր հիմնական մրցակիցների՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի և իսպանացի Ռաֆայել Նադալի հետ հարաբերությունների մասին։
«Մենք իսկապես չենք կարող ընկերներ լինել, քանի որ ընկերների հետ խոսում ես ամեն ինչի մասին՝ լավ, վատ, գաղտնիքներ… Կարծում եմ, որ այս ամենով կիսվել մրցակիցների հետ այնքան էլ հարմար չէ: Վերջին 15 տարիների ընթացքում ես ավելի շատ եմ տեսել Նադալին և Ֆեդերերին, քան իմ ծնողներին: Սա նշանակում է, որ նրանք իմ կյանքի և կարիերայի շատ կարևոր մասն են եղել: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց և մեր երկարամյա մրցակցությանը։ Սա միասին երկար ճանապարհ էր, և երբ ավարտենք, մենք ավելի հանգիստ կվերաբերվենք դրան»,- Ջոկովիչի խոսքերն է մեջբերում Marca-ն: