Իտալական «Նապոլիի» և Վրաստանի հավաքականի եզրային Խվիչա Կվարացխելիան խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ արգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հանդիպման մասին։
«Մեսսին նստած էր իմ աջ կողմում. Գովազդային ընդմիջման ժամանակ մեզ զգուշացրին ոտքի չկանգնել կամ շարժվել, ուստի ես նստած մնացի:
Հանկարծ նա ոտքի կանգնեց և մոտեցավ ինձ։ Ես չհասկացա, թե ինչ է կատարվում, բայց նա բարձրացրեց ձեռքը և սեղմեց ձեռքս։ Ես դա շատ եմ գնահատում, նա զարմանալի մարդ է»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»։ Կվարացխելիան քվեարկության արդյունքում զբաղեցրել է 17-րդ տեղը։