Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ուելսի թիմի հետ։ Երևանում կայացած խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1։ Մանրամասներն՝ այստեղ։
Հանդիպման մասին իր կարծիքը հայտնեց Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը․
«Մենք հիասթափված ենք, իհարկե, ցանկանում էինք հաղթել»,- ասել է Փեյջը:
«Մենք լավագույնս չսկսեցինք հանդիպումը, գիտեինք, որ նրանք ողջ ուժով մեզ վրա էին նետվելու: Չորս րոպե անց գոլ բաց թողնելն իսկապես հիասթափեցնող էր, բայց կարծում եմ, որ հետո մենք խաղի վերահսկողությունը մեր ձեռքը վերցրինք և առաջընթաց ունեցանք առաջին խաղակեսում: Կատարյալ ժամանակ գոլ խփեցինք, բայց ընդմիջումը վատ պահի եկավ: Դրակա՞նը․․․ մենք ցանկանում ենք այս փուլը ավարտել բարձր դիրքում: Պետք է հավաքենք մեզ և ավարտենք ընտրական փուլը երեքշաբթի օրվա ելույթով»: