Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում G խմբում Բուլղարիան ընդունել էր Հունգարիային և 2-2 հաշվով ավարտեց խաղը։
37-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, Բուլղարիան մնաց 10 հոգով, 57-ին Հունգարիան ևս 10 հոգով մնաց։
79-րդ րոպեին տանտերերը առաջ անցան հաշվի մեջ, բայց հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին Պետկովը ինքնագոլ հեղինակեց՝ փրկելով Հունգարիային պարտությունից։
Այսպիսով, Հունգարիան կխաղա մրցաշարի եզրափակիչ փուլում։
Հունգարիայի հավաքականը վաստակեց 15 միավոր և ապահովեց նվազագույնը երկրորդ տեղը խմբում։ Բուլղարիան երեք միավորով եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։