«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ անգլիական ակումբի խաղացող։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիների ղեկավարությունն ու մարզչական շտաբն այլևս չեն հավատում բրազիլացի ֆուտբոլիստի հետ համագործակցության նպատակահարմարությանը։ Եթե մոտ ապագայում խաղացողը չհայտնվի անհրաժեշտ մարզավիճակում, ապա ակումբում կսկսեն դիտարկել տրանսֆերային առաջարկները:
Նշվում է, որ Ռաֆինյայի տրանսֆերի ձեռքբերման համար պատրաստ են պայքարել երկու ակումբներ՝ «Չելսին» և «Նյուքասլը»: Միաժամանակ, ինքը՝ ֆուտբոլիստը, չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։
Ռաֆինյան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։
























































