Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգո Գոեսը խոսել է իսպանական մարզադաշտերում Վինիսիուս Ժունիորի հասցեին հնչած ռասիստական վիրավորանքների մասին։
«Այն, ինչ տեղի ունեցավ, շատ դժվար էր։ Ես Իսպանիան ռասիստական երկիր չեմ համարում, չնայած այստեղ էլ ռասիստներ կան, ինչպես բոլոր երկրներում։ Չի կարելի բոլորի մասին խոսել փոքրամասնության պատճառով։ Մենք այս առումով խնդիրներ չունենք։ Մարզադաշտերում մի փոքր ավելի դժվար է, բայց կյանքում ամեն ինչ հանգիստ է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
22-ամյա Ռոդրիգոն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին։
























































