Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիային և նրա պաշտոնում նշանակել Վալտեր Մացցարիին։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գարսիան այս ամառ հրավիրվեց նեապոլցիներին մարզելու Լուչիանո Սպալետիի փոխարեն, որը 33 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց իտալական Ա Սերիան։ Սակայն հիմա Ա Սերիայում անցկացրած 12 հանդիպումներից հետո «Նապոլին» 21 միավորով 4-րդ տեղում է։ Չեմպիոնների լիգայի խմբում նեապոլյան ակումբը չորս խաղից հետո յոթ միավորով երկրորդ տեղում է։
Իսպանացու հեռացման առանցքային գործոնը «Նապոլիի» վերջին երկու հանդիպումներն էին։ Նրանք Չեմպիոնների լիգայում ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Ունիոնի» հետ, իսկ Իտալիայի առաջնությունում նույնպես պարտվեցին «Էմպոլիին» (0:1):
Մացարին արդեն գլխավորել է թիմը 2009-ից 2013 թվականներին։ Նրա օրոք թիմը նվաճել է Իտալիայի գավաթը և արծաթե մեդալներ։
























































