Միկել Արտետան համաձայն չէ մրցավար Ստյուարտ Էթուելի որոշման հետ, որը չի չեղարկել «Նյուքասլի» գոլը:
Երեկ ԱՊԼ-ի հերթական տուրի խաղում «Նյուքասլը» 1-0 հաշվով հաղթեց «Արսենալին»։
«Զարմանալի է, որ մենք պետք է քննարկենք արդյունքը։ Եկեք քննարկենք, թե ինչպես է այս գոլը խփվել: Ես շփոթված եմ։
Այն, որ նման գոլ է գրանցվել, դա բացարձակ խայտառակություն եմ համարում։ Կան բաներ, որոնք անթույլատրելի են ֆուտբոլում՝ ո՛չ այստեղ, ո՛չ Չինաստանում, ո՛չ Ճապոնիայում, ո՛չ Պորտուգալիայում։
Ինձ չի հետաքրքրում, թե հետո ինչ կասեն․․. Արդեն ուշ է»,- մեջբերում է «Արսենալի» գլխավոր մարզչին ESPN-ը։