«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Ժերեմի Դոկուն Պրեմիեր լիգայի «Բորնմուտի» հետ խաղում միանգամից երկու ռեկորդ սահմանեց։
Դոկուն դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 4 գոլային փոխանցում է կատարել Պրեմիեր լիգայի խաղում։
Բելգիացին նաև դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, ով վաստակել է հինգ միավոր՝ գոլ + փոխանցում համակարգով Պրեմիեր լիգայի խաղում:
«Ման․Սիթին» «Էթիհադում» 6-1 հաշվով հաղթեց «Բորնմուտին», Դոկուն դարձավ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ այդ խաղում։
























































