Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի վերաբերյալ։
Ավելի վաղ «Ռեալը» մեկնաբանել էր այն տեղեկությունը, թե ակումբը բանակցություններ է վարում ֆրանսիացի հարձակվողի հետ։
«Հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որը վերջերս ի հայտ եկավ և հրապարակվեց տարբեր լրատվամիջոցների կողմից, իբրև բանակցություններ է եղել խաղացող Կիլիան Մբապեի և մեր ակումբի միջև, չի համապատասխանում իրականությանը։ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտարարել, որ այդ տեղեկությունը լիովին սուտ է, և որ որևէ բանակցություն չկա խաղացողի հետ, որը հանդես է գալիս ՊՍԺ-ում»,- ասվում է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ:
Ռոմանոյի խոսքերով, Մադրիդի «Ռեալն» այս հայտարարությունն արել է, քանի որ չի ցանկանում, որ ֆուտբոլիստը լարված հարաբերություններ ունենա իր ներկայիս ակումբի հետ:
Մբապեն ՊՍԺ-ում խաղում է 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
























































