«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և ավագ Բրունո Ֆերնանդեշը խոսել է «կարմիր սատանաների» պաշտպան Հարի Մագուայրի մասին։
«Ես չեմ ցանկանում շատ կենտրոնանալ մեկ խաղացողի վրա, բայց բոլորը վերջերս չափազանց քննադատում էին Մագուայրին: Նա շատ լավ է հանդես գալիս խաղադաշտում, Հարրին արժանի է հարգանքի։ Հուսով եմ, որ նա կարող է մնալ իր մակարդակի վրա ու լավ ֆուտբոլ խաղալ»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Ռոյ Քինը կոչ էր արել Ֆերնանդեշին զրկել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագի պաշտոնից:
Նոյեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Ֆուլհեմին» (1:0): Միակ գոլը խփեց Ֆերնանդեշը։