Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Ժիրոնան» արտագնա խաղում 4։2 հաշվով հաղթեց «Օսասունային։
Հյուրերն առաջինը բացեցին հաշիվը, սակայն տանտերերը կարողացան երկու գոլ խփել։ 71-րդ րոպեին «Ժիրոնան» հավասարցրեց հաշիվը, իսկ րոպեներ անց խփեց նաև 3-րդ գոլը։ 90-րդ րոպեին հյուրերը հաշիվը դարձրին 4։2։
Այս հաղթանակից հետո «Ժիրոնան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալը» 28 միավորով 2-րդն է, սակայն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել։
























































