Թենիսիստ, աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում ընթացող Մասթերսի երրորդ շրջան։
Աշխարհի 15-րդ ռակետ Խաչանովը 1/16 եզրափակչի փուլում հանդիպեց սերբ Լասլո Դյերեի հետ, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 34-րդ տեղը։ Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 1 ժամ 51 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 7:5:
Երրորդ տուրում Կարենը կխաղա Ռոման Սաֆիուլին (Ռուսաստան) — Կարլոս Ալկարաս (Իսպանիա) խաղի հաղթողի հետ։
ATP. Փարիզ․ 2-րդ փուլ
Կարեն Խաչանով (Ռուսաստան) — Լասլո Դյերե (Սերբիա) — 6:4, 7:5.