Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուս Իսլամ Մախաչևը յուրահատուկ ռեկորդ է սահմանել ամերիկյան պրոմոուշնում։
Մինչև Մախաչևը՝ UFC-ում ոչ ոք երեք անընդմեջ մենամարտ չի անցկացրել pound-for-pound-ի վարկանիշի թոփ-3 ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ Իսլամը հաղթել է իր բոլոր հակառակորդներին՝ երկու անգամ ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկուն և մեկ անգամ բրազիլացի Չարլզ Օլիվեյրային։
Մախաչովը ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկու հետ մենամարտն ավարտել է առաջին ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով մրցակցին։ Նշենք, որ UFC 294-ում մենամարտը նրանց երկրորդ հանդիպումն էր: Առաջինում ևս Մախաչովն էր հաղթել՝ մրցավարների միաձայն որոշմամբ։
2022 թվականի հոկտեմբերի 22-ին էլ Մախաչովը երկրորդ ռաունդում հաղթել է Օլիվեյրային՝ նվաճելով UFC-ի չեմպիոնի կոչումը թեթև քաշային կարգում։