Էդդի Հաուն Գարեթ Սաութգեյթին փոխարինելու թեկնածուների թվում է:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) դիտարկում է «Նյուքասլի» գլխավոր մարզչի տարբերակը, եթե ազգային հավաքականը ձախողվի Եվրո-2024-ում։
Այնուամենայնիվ, Հաուն դեռ հետաքրքրված չէ հավաքականի հետ աշխատելով և մտադիր է մի քանի տարի մնալ «Նյուքասլում»:
Սաութգեյթի ներկայիս պայմանագիրը ՖԱ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի վերջը, և նա դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։
FA-ն դիտարկում է նաև Սթիվ Կուպերի («Նոթինգհեմ Ֆորեստ») և Գրեհեմ Փոթերի տարբերակները։