«Միլանի» 20-ամյա հարձակվող Էմիլ Ռոբակը , որը վարձավճարով հանդես է գալիս շվեդական «Նորկյոպինգում», անհետացել է։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա հարձակվողը 14 օր է՝ կապի դուրս չի եկել։ «Նորկյոպինգի» և նրա ընտանիքի ներկայացուցիչները չգիտեն, թե ինչ է պատահել երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Ռոբակը երկու շաբաթ չի ներկայացել ակումբի մարզումներին և թիմակիցներին էլ չի զգուշացրել հնարավոր բացակայության մասին։
Հաղորդվում է, որ «Նորկյոպինգի» մարզական տնօրենը փորձել է կապ հաստատել Ռոբակի հետ, սակայն չի հաջողվել: Այս պահին տեղի լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում ֆուտբոլիստի անհետացման մասին։
Ռոբակը «Միլանի» համակարգում է 2020 թվականից։ Նրա պայմանագիրը շվեդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա նոյեմբերը։
























































