«Ալ-Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեմայի փաստաբան Հյու Վիգիեն հայտարարել է, որ հարձակվողը կարող է դատի տալ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինիի դեմ՝ ահաբեկչական կազմակերպության հետ խաղացողի կապերի մասին խոսքերի համար։
«Մենք քննարկում ենք այս նախարարի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը՝ կապված, օրինակ, մեր կառավարության համար թանկ տեղեկատվության մանիպուլյացիայի մասին օրենքի կիրառման և զրպարտության կամ նույնիսկ հրապարակային վիրավորանքի հետ կապված, քանի որ Մուսուլման եղբայրների (կազմակերպություն) հետ այդ գոյություն չունեցող կապը, որի մասին նա խոսում է, նվաստացուցիչ է։ Անընդունելի է, որ նրանք, ովքեր կառավարում են, կարծում են, որ կարող են ինչ-որ բան անել մաքուր պատեհապաշտությունից ելնելով»,- փաստաբանի խոսքը մեջբերում է Le Parisien-ը։
Նախկինում Բենզեման աջակցություն էր հայտնել Պաղեստինի ժողովրդին Իսրայելի հետ ռազմական հակամարտության ֆոնին։
























































