Ֆորտ Լոդերդեյլում կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության «Ինտեր Մայամի»-«Շարլոտ» հանդիպումը, որն ավարտվել է 2:2 հաշվով։
Հանդիպման առաջին գոլը խփել է Հյուսիսային Կարոլինայի թիմը՝ 45-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Էնցո Կոպետտին է դարձել գոլի հեղինակ։ «Ինտեր Մայամիի» կազմում 45+6-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է կիսապաշտպան Նիկոլաս Ստեֆանելին։ Վարգասը 52-րդ րոպեին խփել է Շառլոտի երկրորդ գոլը, իսկ 84-րդ րոպեին «Ինտեր Մայամիի» հարձակվող Ռոբի Ռոբինսոնը ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 2:2, և փրկել իր թիմին պարտությունից:
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցել հանդիպմանը, քանի որ գտնվում է ազգային թիմի ճամբարում՝ ԱԱ-2026-ի ընտրական խաղերի համար։
«Ինտեր Մայամին» անցկացրել է մրցաշրջանի վերջին տնային հանդիպումը: Ակումբն Արևմտյան կոնֆերենցիայի 14-րդ տեղում է: «Ինտեր Մայամին» 33 խաղից հետո ունի 33 միավոր։ Մրցաշրջանի վերջին խաղում «Ինտեր Մայամին» կրկին կհանդիպի «Շարլոտի» հետ, բայց այս անգամ՝ արտագնա խաղում: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին:
























































