Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է Եվրո-2024-ի ընտրական խաղում Իտալիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1).
«Ամեն անգամ դառնում եմ ավելի լավը: Իսկապես լավ երեկո էր մեզ համար։ Մենք բոլորս հիշում ենք, թե ինչ եղավ մի քանի տարի առաջ, երբ խաղացինք այստեղ: Բայց մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, և սա շատ կարևոր հաղթանակ է մեզ համար։ Ես այս պահին սիրում եմ ֆուտբոլը։ Իմ ղեկավարությունը ակումբում և երկրում ինձ ազատություն է տալիս խաղալ այնպես, ինչպես տեսնում եմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mirror-ը:
Նա նաև կիսվել է իր մտքերով «Ռեալում» իր ապագայի մասին։
«Սա այն ակումբն է, որտեղ ես ցանկանում եմ խաղալ իմ կյանքի հաջորդ 10-15 տարիներին: Ինձ դուր է գալիս այնտեղ»,- ասել է կիսապաշտպանը:
Անգլիայի հավաքականը 6 խաղից վաստակել է 16 միավոր և C խմբում զբաղեցնում է առաջին տեղը, նոյեմբերի 17-ին անգլիացիները տանը կխաղան Մալթայի հետ, իսկ նոյեմբերի 20-ին արտագնա խաղում Հյուսիսային Մակեդոնիայի հետ կհանդիպեն Եվրո-2024-ի որակավորման փուլում: .
Այս մրցաշրջանում 20-ամյա Բելինգհեմը «Ռեալի» կազմում Լա Լիգայում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































