«Բարսելոնան» հետաքրքրված է Խուլիան Ալվարեսի ծառայություններով։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնացիները «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին տեսնում են որպես Ռոբերտ Լևանդովսկու պոտենցիալ փոխարինող։ Արգենտինացու խաղը դուր է գալիս գլխավոր մարզիչ Չավիին և ակումբի սպորտային տնօրեն Դեկուին։
Հաղորդվում է, որ Ալվարեսի պայմանագրում կարող է 50 մլն եվրո հրաժարագնի կետ լինել։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրած 8 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
























































