Կարեն Խաչանովը Շանհայում ընթացող 8,8 մլն դոլար մրցանակային ֆոնդով ATP 1000 մրցաշարի 2-րդ տուրում հաղթել է ղազախստանցի Բեյբիտ Ժուկաևին։
Հանդիպումը տևեց 2 ժամ և ավարտվեց աշխարհի 14-րդ ռակետի օգտին 7:6 (7:1), 4:6, 6:2 հաշվով։
Հաջորդ փուլում Խաչանովի մրցակիցը կլինի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։
ATP 1000. Շանհայ. 2-րդ փուլ
Բեյբիտ Ժուկաև (Ղազախստան) — Կարեն Խաչանով (Ռուսաստան) — 6:7 (1:7), 6:4, 2:6.