Հրայր Մկոյանը դարձավ Հայաստանի ամենատարեց սուպերգավաթակիրը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Ուրարտուի» հետ խաղում «Շիրակի» ավագը 37 տարեկան 35 օրական էր:
Նա գերազանցեց Հովհաննես Թահմազյանի ռեկորդային ցուցանիշը, ով 2006թ. «Միկայի» կազմում սուպերգավաթակիր էր դարձել 36 տարեկան 136 օրական հասակում:
Արմավիրի քաղաքային մարզադաշտում երեկ կայացավ 2023 թվականի Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումը։ «Ուրարտուն» Հայաստանի Սուպերգավաթի խաղում մրցեց «Շիրակի» հետ։ Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գտնել մրցակցի դարպասի բանալին (0-0)։ Հայաստանի 2023 թվականի սուպերգավաթակիրը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին «Շիրակի» ֆուտբոլիստները (6-5)։
























































