Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 8-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկակական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մ-21 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան — «Փյունիկ»
Արման Հարությունյան — «Արարատ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Համլետ Մնացականյան — «Շիրակ»
Յուրի Մարտիրոսյան — «Վեստ Արմենիա»
Անդրանիկ Հակոբյան – «Էլչե» (Իսպանիա)
Ավենտիս Ավենտիսյան — «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Ավանեսյան — «Բալտիկա» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան — «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Էդուարդ Բագրինցև — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Նարեկ Մանուկյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան — «Արարատ»
Լևոն Դարբինյան — «Շիրակ»
Նարեկ Հովհաննիսյան — «Վան»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Լևոն Վարդանյան — «Փյունիկ»
Համլետ Մինասյան — «Արարատ»
Հայաստանի Մ-21 հավաքականը հոկտեմբերի 11-ին կմեկնի Բուխարեստ, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 13-ին կմրցի Ռումինիայի Մ-21 ընտրանու հետ: Թիմը հոկտեմբերի 15-ի առավոտյան կժամանի Երևան: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալի Շվեյցարիայի ընտրանուն:
























































