«Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի չեմպիոն և աշխարհի երկրորդ համար, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը պատասխանել է, թե ինչպես է հաճախ մտածում «Մեծ սաղավարտի» 24-ակի չեմպիոն, աշխարհի առաջին համար, սերբ Նովակ Ջոկովիչի մասին։
«Անկեղծ կլինեմ, գրեթե յուրաքանչյուր մարզման ժամանակ: Հիմա ես մարզվում եմ մեկ նպատակով, մրցաշարերին մասնակցում եմ մեկ նպատակով՝ այս տարին ավարտել որպես աշխարհի թիվ մեկ ռակետ, ուստի գրեթե ամեն մարզման ժամանակ Նովակ Ջոկովիչն իմ մտքում է է։ Ես պետք է 100% տամ յուրաքանչյուր գնդակին, որպեսզի կարողանամ առաջ անցնել»,- ասել է Ալկարազը Tennis TV-ի եթերում:
Նշենք, որ և՛ Ալկարազը, և՛ Ջոկովիչը իրավունք են ստացել մասնակցելու 2023 թվականի ATP եզրափակիչ առաջնությանը, որը տեղի կունենա Թուրինում (Իտալիա) նոյեմբերի 12-ից 19-ը։