«Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Ինտերի» հետ հանդիպումից իր սպասելիքների մասին։
«Բավականին բարդ հանդիպում է լինելու բարձր մակարդակի մրցակցի հետ։ Մրցակիցն իր հայտացուցակում շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի, ովքեր կարող են վճռել հանդիպման ելքը:
Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի հանդիպումը ավարտենք դրական արդյունքով»,- արգենտինացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Թիմերը կհանդիպեն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Միլանում։ Հանդիպման մեկնարկը՝ 23։00-ին։