Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, ով UFC-ի նախկին չեմպիոն կամերունցի Ֆրենսիս Նգանուին նախապատրաստում է ծանր քաշային Թայսոն Ֆյուրիի հետ բռնցքամարտի հանդիպմանը, մենամարտից առաջ դիմել է բրիտանացուն։
«Հե՜յ, հաջողություն, եղբայր։ Քրտնաջան մարզվեք, որովհետև դժվար երեկո է սպասվում»: — ասել է Թայսոնը ES News-ին տված հարցազրույցում։
Ֆրենսիս Նգանուի և Թայսոն Ֆյուրիի միջև մենամարտը նախատեսված է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին, 10 ռաունդանոց բռնցքամարտի անցկացման վայրը կլինի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ քաղաքը։ Ֆրենսիս Նգանուի համար այս մենամարտը կլինի նրա դեբյուտը բռնցքամարտի ռինգում։
Հիշեցնենք, որ Ֆրենսիս Նգաննուն նախկինում խզել էր պայմանագիրը UFC-ի հետ։