Իսպանիայի թենիսի ֆեդերացիան որոշում է կայացրել, որի համաձայն այս մրցաշրջանի ընթացքում երկրում կայանալիք բոլոր մրցաշարերը անցկացվելու են առանց երկրպագուների։ Պատճառը կորոնավիրուսի տարածումն է։
Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ կգործի այս որոշումը։ Առայժմ գործող որոշումով երկրպագուներ չեն լինի ոչ մի մրցաշարում։
Ավելի վաղ թենիսի տարվա առաջին մասթերսը՝ Ինդիան ՈՒելսը չեղարկվել էր կորոնավիրուսի պատճառով։