IDBank Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Ալաշկերտի» նկատմամբ «Փյունիկի» տարած հաղթանակը հոբելյանական՝ 500-րդն էր Հայաստանի առաջնություններում, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Նման արդյունք գրանցելու համար «Փյունիկից» 818 խաղ է պահանջվել:
«Փյունիկը» տարած հաղթանակների քանակով զգալիորեն գերազանցում է երկրորդ արդյունքն ունեցող «Շիրակին», որն անցկացրած 836 հանդիպումներում 387 հաղթանակ է տոնել։