Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով հաղթեց «Ալաշակերտին»։
Տանտերերի կազմում 12-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկոլայի Կիպիանին։ 34-րդ րոպեին Մոհամեդ Յատարան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
Երկրորդ կեսի մեկնարկում խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը։ 90+7-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում 11 մետրանոցը հստակ իրացրեց Տենտեն Յենեն։ Հանդիպման վերջնամասում հյուրերից միակ գոլը խփեց Կարեն Նալբանդյանը։
Երկու թիմերն էլ հավաքել են 19-ական միավոր։ «Արարատ-Արմենիան» 2-րդ տեղում է, «Ալաշկերտը»՝ 3-րդ։
























































