Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը (57կգ) կայքարի բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ գոտեմարտում Հարությւնյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել չինացի Վանհաո Ժոուի նկատմամբ , իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը կչափի Ղազախստանի ներկայացուցիչ Մեյրամբեկ Կարթբայի հետ։
Նշենք՝ յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ: