«Բավարիայի» և «Ֆուլհեմի» նախկին մարզիչ Ֆելիքս Մագատը կարծում է, որ արժանի է գլխավորել Գերմանիայի հավաքականը։
«Գերմանիան այժմ այնպիսի մարզիչի կարիք ունի, որը կարող է վերականգնել «ինքն իրեն լիովին անվստահ» թիմը։ Կարծում եմ՝ ունակ եմ բարձրացնելու անվստահ թիմերին և նրանց այնքան վստահություն հաղորդելու, որ սկսեն կրկին շատ լավ հանդես գալ»,- Մագատի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Սեպտեմբերի 10-ին հայտարարվել էր Հանս-Դիտեր Ֆլիկի հեռաալու մասին։