Սեպտեմբերի 12-ին Մալթայի Թա-Քալի քաղաքի «Ազգային» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Մալթա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը:
Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը:
Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
























































