Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
37-ամյա ֆուտբոլիստը, որը ՊՍԺ-ից հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի, բանակցություններ է վարում «Ալ-Իթիհադի» հետ, որի կազմում խաղում է Մադրիդի «Ռեալում» իր նախկին թիմակից Կարիմ Բենզեման։ Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Եթե Ռամոսը մերժի «Ալ-Իթիհադի» առաջարկը, ապա ակումբը պայմանագիր կկնքի «Բետիսի» պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ, որի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները։
























































