Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել US Open-ում։ Առաջին շրջանի խաղում նա 6:0, 6:2, 6:3 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Մյուլերին։
Հանդիպման տևողությունը 1 ժամ 36 րոպե էր։
Երկրորդ տուրում Ջոկովիչը կհանդիպի իսպանացի Բեռնաբե Սապատա-Միրալեսի հետ, ով իր առաջին շրջանի խաղում հաղթել է Իթան Քուինին։
US Open-ը կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը: Տղամարդկանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 65 մլն դոլար, մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Կառլոս Ալկարասն է, որը նախորդ տարվա եզրափակում հաղթել էր նորվեգացի Կասպեր Ռուդին։