Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել։
Սլովենիայում կայացած կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունից մեր ընտրանին հայրենիք է վերադառնում 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։
50 կգ քաշային Կարեն Զախարյանը շանս չի տվել իռլանդացի Ջեսոն Մահերին և դարձել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն։ 54 կգ քաշային Արսեն Դարբինյանը 5։0 հաշվով հաղթեց ռումինացի մրցակցին և նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկին։
Մրցաշարում արծաթե մեդալ են նվաճել Հրաչ Խաչատրյանը, Լիանա Ժամհարյանը, Համեստ Աֆրիկյանը և Անահիտ Հարությունյանը։
Գոռ Կարապետյանը, Սուրեն Կատվալյանը, Արսեն Կարապետյանը, Ֆելիքս Պապիկյանը, Վոլոդյա Կիրակոսյանը, Արամ Թումանյանը և Աստղիկ Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ։