Մեծ սաղավարտի մրցաշարերի եռակի եզրափակչի մասնակից, աշխարհի հինգերորդ ռակետ նորվեգացի Կասպեր Ռուդը համեմատել է իսպանացի Կառլոս Ալկարասի և սերբ Նովակ Ջոկովիչի խաղաոճերը։
«Կառլոսն ու Նովակը խաղում են նման ոճով: Երևի միայն մեկ տարբերություն կա. Նկատի ունեմ, որ նրանք հարվածների լայն շրջանակ ունեն, բայց Կառլոսը խաղում է ավելի բարձր արագությամբ և կարող է էլ ավելի արագացնել: Ալկարասն ու Ջոկովիչը շատ լավ են շարժվում կորտում, դժվար է գտնել նրանց թույլ կողմերը։ Երբ նրանք խաղում են միմյանց հետ, միշտ հիանալի հանդիպումներ են լինում: Եթե նրանք կրկին հանդիպեն US Open-ի եզրափակչում, երկրպագուների համար իսկական հաճույք կլինի։ Բայց ես նրանցից եմ, ով կփորձի խանգարել նրանց նորից խաղալ այստեղ՝ Նյու Յորքում։ Ի վերջո, եթե հանդիպեն, դա կլինի միայն եզրափակչում։ Մյուս խաղացողները նույնպես ցանկանում են դուրս գալ եզրափակիչ, սակայն Կարլոսն ու Նովակը մրցաշարի գլխավոր ֆավորիտներն են»,- Ռուդի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։