Կայացավ Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին սերբ Նովակ Ջոկովիչը (աշխարհի երկրորդ ռակետ) և գերմանացի Ալեքսանդր Զվերևը (աշխարհի 17-րդ ռակետ):
Ջոկովիչը հաղթեց և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
Նովակը հաղթել է 7:6 (7:5), 7:5 հաշվով։
Մրցաշարի եզրափակիչում սերբ թենիսիստը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ իսպանացի Կարլոս Ալկարասի հետ։