Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը «Դինամոյից» կստանա 2 միլիոն եվրո ֆուտբոլիստի՝ «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելու համար, հայտնում է «Инсайды от Карпа» տելեգրամ ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բոլոր պայմանները համաձայնեցված են, և տրանսֆերը մոտ է ավարտին։ «Դինամոն» տեղեկացրել է «Ռեալ Սոսիեդադին» բոլոր վեճերի լուծման մասին:
Ֆուտբոլիստը օգոստոսի 16-ին, ինչպես նախատեսված էր, չի մեկնել Իսպանիա և մարզում է անցկացրել մոսկովյան թիմի կազմում։ Այս տեղեկությունը հաստատել են «Դինամոյի» մամուլի ծառայությունից։
20-ամյա ֆուտբոլիստը «Դինամոյի» հիմնական կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա թիմի կազմում անցկացրել է 89 խաղ, որոնցում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։