Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Կարլոս Ալկարասը հույս է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
20-ամյա Ալկարասը մադրիդյան ակումբի երկրպագու է։
««Ռեալի» բոլոր երկրպագուները ցանկանում են տեսնել Մբապեին Մադրիդում։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և բոլորը ցանկանում են նրան տեսնել իրենց թիմում:
«Ռեալում» ես տեսնում եմ Մբապեի մասին մեմեր, ինչն ինձ ստիպում է ծիծաղել: Հուսով եմ՝ մենք կկարդանք Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին, ես ուրախ կլինեմ դրա համար»,- Ալկարասի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































