Ավարտվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի հանդիպումը, որում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ ընդունել է Նիժնի Նովգորոդի «Պարիին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ 29-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Հանդիպման գլխավոր մրցավար Արտյոմ Լյուբիմովը սեփական տուգանային հրապարակում Նիկոլայ Կալինսկու ձեռքով խաղի համար էր նշանակել 11-մետրանոց հարվածը։
Այսպիսով, «Կրասնոդարը» երրորդ հաղթանակը տարավ Ռուսաստանի առաջնության մեկնարկային երեք տուրերում և ինը միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Նիժնի Նովգորոդի «Պարին» վաստակել է ընդամենը մեկ միավոր (ոչ մի գոլ). Սերգեյ Յուրանի թիմը 13-րդ տեղում է։
Անցած մրցաշրջանի վերջում «Կրասնոդարը» ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականն է զբաղեցրել՝ 30 խաղում վաստակելով 48 միավոր։
























































