Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը կտեղափոխվի Միլանի «Ինտեր», հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան Թվիթերի իր էջում։
Աղբյուրի տեղեկություններով՝ շվեյցարացի դարպասապահը իտալական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառ։ Ավելի վաղ Միլանի «Ինտերը» իր հիմնական դարպասապահ Անդրե Օնանին վաճառեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
34-ամյա ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» 9 միլիոն եվրոյի դիմաց, որի կազմում հանդես է գալիս 2014 թվականից: Մյունխենյան թիմի կազմում Յանը անցկացրել է 25 հանդիպում և դարձել Գերմանիայի չեմպիոն։
Յան Զոմմերը Շվեյցարիայի մեծահասակների հավաքականի կազմում անցկացրել է 84 խաղ։ Ֆուտբոլիստը երկու անգամ ներկայացրել է իր երկիրը աշխարհի առաջնությունում (2018 և 2022 թվականներին), երկու անգամ՝ Եվրոպայի առաջնություններում (2016 և 2020 թվականներին)։
























































