«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին խոսել է գալիք մրցաշրջանում իր նպատակների մասին։
«Վստահ եմ, որ այս մրցաշրջանը լավագույնն է լինելու ինձ համար, քանի որ բոլոր վնասվածքներն արդեն անցյալում են։ Եթե առաջին օրվանից լավ աշխատեմ, արդյունքը նկատելի կլինի։ Մենք ուժեղ թիմ ենք, ուստի բնական է թվում ամենաբարձր արդյունքների մասին մտածելը»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Сorriere dello Sport-ը։
Հունիսի 25-ին «Ռոման» երկարաձգել էր պայմանագիրը 29-ամյա իտալացի հարձակվողի հետ։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































